Բնութագիր

Posted on 15.05.2019

Անահիտ Ղևոնդյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Նախադպրոցական կրթություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանող է։ Աշխույժ է ակտիվ  լավատես և մարկանց հետ  հեշտ հարաբերվող։ Աշխատասեր է շրջապատում հեշտ է հարմարվում է։ Սիրում է երգել պարել զբոսնել; Նախասիրություններից սիրում է լուսանկարվել  զբաղվել սպորտով։Քանի որ նրա մասնագիտությունը նախադպրոցական կրթությունն է հաճախ է լինում պարտեզային խմբերում:  Երեխաների հետ  հեշտ է լեզու  գտնում սիրում է իր աշխատանքը և հաճույքով է աշխատում։ Ֆիզիական աշխատանքներից չի խուսափում սիրում է աշխատել ;Մասնագիտական նպատակին ծառայելու դեպքում
կարող է լուրջ հաջողությունների հասնել։
Համակուրսեցի՝ Հասմիկ Հարությունյան

Advertisements

Մոտիվացիոն նամակ

Posted on 13.05.2019

Ես Հասմիկ Հարութունյանն եմ, սովորում եմ նախադպրոցական կրթություն բաժնում ,և դասերին կից աշխատում եմ մանկապարտեզում ունեմ աշխատանքային փորձ հաճելի է աշխատել երեխաներ հետ։
Հարգելի´ պարոն Բեջանյան, տարբեր աղբյուրներից շատ եմ լսել Ձեր ղեկավարած դպրոցի գործունեության մասին : Հավանում եմ կրթության և դաստիարակության վերաբերյալ Ձեր դպրոցում կիրառվող մոտեցումները և մեթոդները, կրթական ծրագիրը:
Աշխատելով կրթական ոլորտում՝ ձեռք եմ բերել երեխաների հետ շփման և նրանց գործունեության կազմակերպման փորձ:
Կարծում եմ՝ երեխաներին ինչ-որ բան սովորեցնելու համար, պետք է նրանց լավ ընկերը դառնալ, ձեռք բերել վստահությունը:
Հուսով եմ՝ կարդարացնեմ աշխատանքային պարտականությունների նկատմամբ Ձեր սպասումները։ Կսպասեմ դրական պատասխանի։

Հարգանքով ՝Հասմիկ Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Posted on 22.04.2019

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ (ԸՆԴՈՒՆՎԱԾ Է 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ)
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔԸ(ԸՆԴՈՒՆՎԱԾ Է 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ)

Ինքնաշեն երաժշտական գործիքներ

Այսօր նախակրթարանում պատրաստեցինք էկոլոգիապես մաքուր և անվնաս նյութերից , երաժշտական գործիքներ շրխկաններ: Նման աշխատանքները ռիթմի զարգացման հետ նպաստում են մատերի մանր մոտորիկայի զարգացմանը, մտածողության, ստեղծագործական երևակայության զարգացմանը, ինքնուրույն աշխատելու կարողությանը, ձևավորվում են բերվում խմբով աշխատելու ինքնակազմակերպման հմտություններ։ Այդպես կյանք առան մեր իսկ ձեռքով պատրաստված շրխկանները։

Սոցիալականացում և անձը

Posted on 13.04.2019

Image result for Սոցիալականացում և անձը

Սոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։

Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։

Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։

1.    Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։

Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։

2.    Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես)   որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։

3.    Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :

4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։

Անձը իր կյանքի գործունեության ընթացքում կատարում է բազմաթիվ սոցիալական դերեր, հանդես գալիս դերերում։ Այդ պատճառով էլ սոցիալական դերը և դրանով պայմանավորված դերային վարքագիծը անձի սոցիալական վարքից վերցրած կողմն է։

Սոցիալական դերը տվյալ անձից սպասվող հավանության արժանացած վարքի այն նորմատիվ ձևն է, որի օգնությամբ անձը գրավում է որոշակի դիրք հասարակական և միջանհատական հարաբերություններում։

Մարդու սոցիալական դերերը բազմազան են։ Սոցիալական իրադրության փոփոխության հետ փոխվում է նաև մարդու սոցիալական դերը։
Սոցիալական դերը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ հայտնի է, թե ում հետ, ում համար է այն կատարվում։ Անհնար է կատարել ամուսնու դեր, երբ ամուսնացած չես, որդու դեր, երբ ծնողներ չունես, զարմիկի դեր, երբ հորեղբայր կամ հորաքույր չունես։ Կամ թե մարդը չի կարող պետի դեր կատարել, երբ ենթականեր չունի, մանկավարժի դեր՝ առանց աշակերտների, զորավարի դեր՝ առանց զորքի և այլն։ Դա հնարավոր չէ, քանի որ սոցիալական դերը արտացոլում է անձի սոցիալական վարքն ու տարբեր սոցիալական ֆունկցիաները։

Հետևաբար, սոցիալական դերը հասարակության կողմից մշակված մարդու սոցիալական գործողություններն են որոշակի սոցիալական իրադրություններում։

Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։  Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և «մոռանալ», չկատարել դերային պարտականությունները :

Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից:

Աղբյուրը

Արևելքի փոքրիկ հետազոտողները

Այսօր նախակրթարանի հրաշքները, խոշորացույցով հետազոտեցին ածիկները։Փոքրիկների մոտ առաջացավ հետաքրքրություն ,շրջակա միջավայրի հետազոտման, նորույթների հայտնաբերման և իմացության նկատմամբ։